211652_close_icon
views-count1393 դիտում article-date 21:38 23-09-2026

ԿԳՄՍ նախարարի՝ ներքին գործերի նախարարին հղված գրությամբ՝ Գյումրու «Կազաչի պոստի» բնակիչներից մեկը հայտնվել է ոստիկանությունում․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գրություն է հղել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին առ այն, որ Գյումրու «Կազաչի պոստ» թաղամասի հուշարձան համարվող շենքերից մեկի բնակարանի ներսում բնակիչն՝ առանց լիազոր մարմնի թույլտվության, կատարում է շինարարական աշխատանքներ․ մասնավորապես փոխել է պատուհանները։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ շենքը Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում է հաշվառված, համարվում է «Զորակային Կազաչի Պոստ» հուշարձանի ենթահուշարձան շենքերից մեկը, ու այդտեղ որևէ իրավունք չկա շինարարություն անելու՝ առանց իրենց թույլտվության՝ ելնելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթներից։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր