211652_close_icon
views-count1093 դիտում article-date 17:45 22-09-2026

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի`այլ անձանց հետ շփման արգելքով: Դատական նիստից հետո Մանուկյանը կգնա տուն, ասել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը), նա կալանքի տակ էր քրեակատարողական հիմնարկում։

Նմանատիպ նյութեր