3189 դիտում
16:53 21-09-2019
Ունենք բացառիկ հնարավորություն մեր հայրենիքը դարձնելու ավելի լավը. Աննա Հակոբյանը՝ հայկական տարազով
Գյումրիից՝ Ձիթողցյանների տուն-թանգարանից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/wifeofarmenianPM/photos/a.405675636891665/514527936006434/?type=3&theater]էջում[/url] հայկական տարազով լուսանկար է հրապարակել եւ շնորհավորական գրառում կատարել.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ մեր պետության անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը միավորվեց, որպեսզի իրականացնի մեր պապերի դարավոր երազանքը, եւ մենք, հանրաքվեի միջոցով, ընտրեցինք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու դժվար, բայց պատվաբեր ուղին:
Այսօր, 28 տարի անց, մենք գտնվում ենք պատմական մի ժամանակահատվածում, երբ ունենք բացառիկ հնարավորություն մեր հայրենիքը դարձնելու ավելի լավը, մեր քաղաքացիների համար ստեղծելու ապրելու ավելի բարեկեցիկ պայմաններ, լինելու ավելի հզոր, ավելի անվտանգ ու ավելի ժողովրդավար:
Եվ Նոր Հայաստանի՝ մեր երազանքի Հայաստանի կառուցման համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք, արարենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր զավակների եւ նրանց ապագայի:
Տոնդ շնորհավոր 28-ամյա Անկախ ու Ազատ Հայաստան»:
Նմանատիպ նյութեր
1307 դիտում
14:14 01-06-2021
Ես հավատում եմ, որ դուք մեր երկիրը դարձնելու եք շատ ավելի լավը. Արմեն Սարգսյան
2024 դիտում
18:25 04-06-2016
«Միացիր պայքարին` աշխարհն ավելի լավը դարձնելու համար»․
Այս բաժնից
310 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
892 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան