Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակnւմների. ԿԸՀ նախագահ
Հայաստանի տարբեր տեղեկատվական համակարգեր մայիսի 10-ից պարբերաբար ենթարկվել են կիբեռհարձակումների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգի դեմ հարձակումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի համակարգի դեմ իրականացված կիբեռհարձակմանը։
«Մոտավորապես, մայիսի 10-ից սկսած՝ Հայաստանի տարբեր համակարգեր պարբերաբար կիբեռհարձակման են ենթարկվել։ Ես կիբեռանվտանգության մասնագետ չեմ։ Կա մասնագիտացված կառույց՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Մենք չենք ապահովում այդ անվտանգությունը, կա մասնագիտական կառույց, որն ապահովում է այն։ Ինձ՝ որպես ԿԸՀ նախագահի, ուղղակի զեկուցում են արդյունքների մասին»,- ասել է Հովակիմյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու ԿԸՀ-ն չի դիմել համապատասխան մարմիններին՝ դեպքն ուսումնասիրելու համար, Հովակիմյանը նշել է, որ հանձնաժողովի համակարգի անվտանգությունն ի սկզբանե ապահովել է մասնագիտացված կառույցը։
«Կիբեռհարձակումը հանցագործության մասին հաղորդում չէ։ Դա ուրիշ գործընթաց է, դրանով զբաղվում են համապատասխան կառույցները։ Այն, ինչ հրապարակել եմ, կարող եմ հրապարակել, իսկ մնացած մանրամասները չգիտեմ։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը հետագայում որքան և ինչ մասով կհրապարակի, իրենց մասնագիտական որոշումն է»,- նշել է ԿԸՀ նախագահը։
Նա չի մանրամասնել, թե որ երկրից կամ սերվերներից է իրականացվել հարձակումը՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունները գտնվում են մասնագիտացված կառույցի տիրապետման ներքո։ Հովակիմյանը նաև նշել է, որ չգիտի՝ կիբեռհարձակման փաստով քրեական վարույթ նախաձեռնելու օրենսդրական պարտադիր պահանջ կա, թե ոչ։
ԿԸՀ նախագահի հավաստմամբ՝ նույնիսկ համակարգի նկատմամբ հաջողված հարձակումը չէր կարող փոխել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք հիմնված են տեղամասային ընտրական հանձնաժողովների թղթային արձանագրությունների վրա։
«Մեր ընտրությունների արդյունքները թղթային են։ Բոլոր մասնակից կուսակցությունները, դիտորդները և լրագրողները կարող են ունենալ այդ արձանագրությունները։ Եթե հաջողվեր համակարգին վնաս հասցնել, պարզապես կդադարեր այն հրապարակումը, որը մենք իրականացնում էինք առցանց։ Այդ դեպքում արդյունքների առցանց հրապարակման դադարեցման մասին պնդումը կլիներ իրական, բայց դա չի եղել։ Արդյունքները թղթային են»,- ընդգծել է Հովակիմյան