211652_close_icon
views-count10892 դիտում article-date 19:07 24-11-2014

26-ամյա երիտասարդը տարբեր օրերի զանգահարել է ոստիկանություն եւ ասել, թե ՊՆ մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ է տեղադրված

26-ամյա Դավիթ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տարբեր օրերի եւ իր անվամբ գրանցված տարբեր հեռախոսահամարներից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի պետի աշխատասենյակում , ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ Մուրացանի կայազորի զինվորական հոսպիտալի պետի աշխատասենյակներում ռումբեր են տեղադրված: Իբր, ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալում , ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի Հրամանատարի աշխատասենյակում , ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի աշխատակից Թունյան Գագիկի տան մեջ, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ աշխատասենյակում ռումբ է տեղադրված: Դավիթ Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 259 հոդվածի հատկանիշներով:Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր