Ոստիկանությունը առգրավում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զենքերը․ իրավապահները մտավախություն ունեն․ armlur.am
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարությանը եւ պահանջում է, որ դատարանը ՆԳՆ-ին թույլ չտա առգրավել և մալել իրեն օրինական պատկանող զենքերը :
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։ Ներքին գործերի նախարարությունը պահանջում է անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները գործընթացը կապում են վերջին շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ակտիվացած իրավապահ գործողությունների հետ։ Իրավապահ համակարգում, ըստ մեր տեղեկությունների, մտավախություն կա, որ նախկինների գույքի, ունեցվածքի նկատմամբ գործընթացները, որոնք քաղաքական շրջանակներում արդեն որակվում են որպես «կուլակաթափություն», քաղաքական հայացքներով պայմանավորված, կարող են անձնական հաշվեհարդարների կամ վենդետայի վտանգ առաջացնել։ Հենց այս ռիսկը նվազեցնելու նպատակով էլ փորձ է արվում հնարավորինս սահմանափակել նախկին պաշտոնյաների մոտ զենքի առկայությունը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաբղյուր կայքում