211652_close_icon
views-count25657 դիտում article-date 13:56 05-11-2021

Հայտնի է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ունեցվածքի մասին տեղեկություններ. Meganews.am

Հայտնի է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ունեցվածքի մասին տեղեկություններ, որոնք ամենայն հավանականությամբ անցնում են քրեական գործով:

Ըստ Meganews.am-ի ունեցած տեղեկությունների՝ պաշտոնավարման տարիներին Հովսեփյանը որդիների և հարազատների անվամբ ձեռք է բերել շուրջ 60 հատ տարբեր հողամասեր, 12 հատ բնակարաններ (բնակելի տներ), 6 հատ ՀԷԿ-եր:

Նույն աղբյուրը հայտնել է, որ նշվածը Հովսեփյանի ունեցվածքի  մի մասն է և առկա են մի շարք այլ գույքեր: Աճպարարություն կլինի, եթե ասենք, որ Հովսեփյանն այդքան ունեցվածքը կուտակել է աշխատավարձով: Հուսանք, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և հանրությունը կտեղեկանա ողջ իրականության մասին:

Մեր ունեցած տեղեկություններով Աղվան Հովսեփյանի քրեական գործով քննչական խմբի ղեկավար է հանդիսանում ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վոլոդյա Սիմոնյանը:

Մանրամասներն՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր