211652_close_icon
views-count8765 դիտում article-date 18:30 22-12-2021

Իրավապահները հայտնաբերել են Աղվան Հովսեփյանի տունը թալանած անձին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am

Իրավապահները բացահայտել են, թե ով է եղել անձը, որը թալանել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տունը: Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են բոլոր այն իրերը, որոնք գողացվել են Աղվան Հովսեփյանի տանից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Հիշյալ տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը ներկայումս կալանքի տակ է եւ գտնվում է Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ում:

Հիշեցնենք, որ այս տուն գողերը մտնում են երկրորդ անգամ:

Ի դեմ կայքի հասած լուրերի համաձայն՝ վերոնշյալ անձը, որը ենթադրաբար թալանել է Աղան Հովսեփյանի տունը, տարիներ առաջ թալանել էր Արաբական Միացյալ Էմիրություններում՝ նախկին ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի տունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր