211652_close_icon
views-count5958 դիտում article-date 11:40 05-05-2018

Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. aravot.am

Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: [url=http://www.aravot.am/2018/05/05/955091/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ինքը՝ տիկին Ազիզյանն ասաց. «Երեխաներս այլեւս չեն թողնում աշխատեմ: Երեկ վերջին ճիգերս էին, փորձեցի հաղթահարել»,- ասաց տիկին Ազիզյանը՝ հուզմունքը հազիվ խեղդելով: Նա ասաց, որ այլեւս էներգիա չկա աշխատելու: Այսօր դպրոցում նորից լարված իրավիճակ էր, ցածր դասարանների աշակերտներին չէին թողնում մտնել դպրոց: Բողոքող ուսուցիչների եւ ծնողների հետ հանդիպեց քաղաքապետարանի աշխատակիցը: Այդ մասին մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Մեր հարցին՝ քաղաքապետարանը հանձնաժողով է կազմել՝ հարցն ուսումնասիրելու, մինչ ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնային, ինչո՞ւ եք հրաժարական ներկայացրել, Ռուզաննա Ազիզյանը պատասխանեց. «Իմ երեխաներն ասում են՝ քեզ ուզում ենք ողջ-առողջ տեսնենք, վերջ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/05/05/955091/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր