211652_close_icon
views-count598 դիտում article-date 18:59 30-08-2026

Վրաստանի Զուգդիդի քաղաքի գազալցակայանում հզոր պայթյուն է որոտացել․ վնասվել է մի քանի օբյեկտ

Վրաստանի Զուգդիդի քաղաքում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է երկու մարդ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Պայթյունը տեղի է ունեցել Չիտացկարի գյուղում։ Ականատեսների վկայությամ, դրա ձայնն այնքան ուժգին է եղել, որ լսվել է ամբողջ Զուգդիդիում։

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որից վնասել են մոտակայքում գտնվող մի քանի օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տուն։ Շենքերի պատուհանները կոտրվել են, վնասվել են ճակատամասերը, մի քանի ավտոմեքենա է այրվել։ Տուժած օբյեկտների թվում է եղել նաև հայտնի բենզալցակայաններից մեկը։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները և պարեկային ոստիկանության աշխատակիցները։

Զոհերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել։

Նմանատիպ նյութեր