Անգլիայի Դիդկոտ քաղաքի էլեկտրակայանում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ
Անգլիայի Դիդկոտ քաղաքի էլեկտրակայանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պայթյունի հետևանքով լրջորեն վնասվել է էլեկտրակայանի տարածքում գտնվող կառույցներից մեկը:
Չնայած այն հանգամանքին, որ, ըստ նախնական տվյալների` զոհեր և վիրավորներ չկան, ոստիկանությունը տեղի ունեցածը լուրջ միջադեպ է որակում:
Այս պահին տեղում են շտապօգնության 6 ավտոմեքենա, փրկարարական 2 ուղղաթիռ և համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ: