ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. ՊԾ Երևանի գնդի հրամանատարի հանձնարարականով հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին «Lexus»-ի օրինախախտ վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերել են երեկ՝ օգոստոսի 27-ին, Երևանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Lexus»-ի վարորդին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Ռուբինյան փողոցում «Lexus» մակնիշի ավտոմեքենան կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով ժամերի ընթացքում հետախուզական խմբի պարեկները ճշտում են ավտոմեքենայի համարանիշը և այսօր հայտնաբերում են այն ու վարորդին ենթարկում վարչական պատասխանատվության։ Վարորդը «հատել է հանդիպակաց (հակադիր) հոսքերն իրարից բաժանող գծանշումը», ինչի համար ոչ միայն ենթարկվել է վարչական պատասխանատվության, այլ նաև նրա նկատմամբ կիրառվել է 1 տուգանային միավոր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները ձեռք են բերել նաև խախտումն արձանագրող տեսանյութը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։