211652_close_icon
views-count952 դիտում article-date 09:07 25-08-2026

Վաղ առավոտյան Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

 Այսօր՝ օգոստոսի 25-ին, առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: «Ի պատասխան հայտնում ենք, որ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնեուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր