Ուկրաինական հարվածից Գորլովկայում վնասվել է Սբ․ Աստվածահայտնության տաճարը, հոգևորականներ են վիրավորվել
Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքում ուկրաինական զինված ուժերի հարվածի հետևանքով վնասվել է Սուրբ Աստվածահայտնության տաճարը, վիրավորվել են հոգևորականներ։
Այս մասին հայտնել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ տուժել է 4 մարդ։ Նրանք գտնվում են միջին ծանրության վիճակում։
Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Շեբեկինոյում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև մի աղջիկ։
Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը հետ մղելու ընթացքում ևս մեկ՝ 16-ամյա աղջիկ է տուժել։ Այս մասին հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Տուլայի մարզից էլ հաղորդվել է, որ ԱԹՍ-ի հարձակումը հետ մղելու ժամանակ Պլեխանովո ավանում կին է զոհվել։