Ռիո դե Ժանեյրոյում հինգշաբթի ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել, ինչի արդյունքում կայծակը վնասել է Հիսու Քրիստոսի հանրահայտ արձանը: Մասնավորապես վնասվել է արձանի մատի մի մասը. այն կայծակի հետևանքով պոկվել է:
Տեղի եկեղեցու թեմի առաջնորդ Օսմար Ռապոսոյի խոսքով՝ արձանի վերականգնման աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս:
Փրկչի արձանը տեղադրված է Ռիո դե Ժանեյրոյի Թիժուկի ազգային այգում՝ 709 մետր բարձրություն ունեցող Կորկովադու լեռան վրա: Այնտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաքը, Գուանաբարի ծովածոցը և Ատլանտյան օվկիանոսը: