Խորվաթիայում 5,3 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել. կա առնվազն 1 զոհ. վնասվել է նաև Զագրեբի տաճարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 22-ին՝ վաղ առավոտյան, Խորվաթիայում 5,3 և 5,0 մագնիտուդ հզորությամբ կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է RBC-ն` հղում անելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ երկրաշարժը գրանցվել է մարտի 22-ին տեղի ժամանակով 06:24-ին: էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 7 կմ հյուսիս, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5,3 բալ, օջախը՝ 10 կմ խորությամբ:
Այս պահին հայտնի է առնվազն 1 զոհի մասին, ով 15-ամյա դեռահաս է: Կան ավերածություններ:
Ականատեսները պատմել են, որ որոշ թաղամասերում շենքերի մասնակի փլուզումներ են եղել, վնասվել են ավտոմեքենաներ:
Վնասվել է նաև Զագրեբի տաճարը:
Նշվում է, որ այս երկրաշարժը ամենաուժգինն էր Խորվաթիայում վերջին 140 տարիների ընթացքում: