Գիշերը ՌԴ-ն զանգվածաբար հրթիռակոծել է Զապորոժիեի շրջանը, տաճարը վնասվել է
Կիրակի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Զապորոժիեի շրջանի վրա , իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոն։ Գրում է DW-ն։
«Ոչ մի սուրբ բան, նույնիսկ Քրիստոսի Հարության գիշերը, թշնամին զանգվածային հարձակում է գործել»,- գրել է նա։
Մալաշկոյի խոսքով՝ Կամիշևախում վնասվել է եկեղեցու շենքը, որտեղ պատարագ չի մատուցվել, ինչպես նաև հարակից տները։ Զապորոժիեում պայթյուններ են տեղի ունեցել կանաչ գոտում։