211652_close_icon
views-count409 դիտում article-date 21:06 21-08-2026

Քննարկել ենք կրիպտոակտիվների ոլորտի ՀՀ օրենսդրական կարգավորումները. ՊԵԿ նախագահ

Հետաքրքիր և բովանդակալից քննարկում եմ ունեցել կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի հարկային ու իրավական կարգավորումների, ինչպես նաև ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստում անցած կոմիտեի աշխատակիցների հետ։ Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս․ կարևորում եմ ՊԵԿ աշխատակիցների գիտելիքների շարունակաբար զարգացումը նաև այս ոլորտում՝ հնարավոր ռիսկերը կառավարելու և հետագա աշխատանքներում արդյունավետ քայլեր իրականացնելու համար։
 
Քննարկել ենք կրիպտոակտիվների ոլորտի ՀՀ օրենսդրական կարգավորումները, հարկման մեխանիզմները, ռիսկերի գնահատման և իրավախախտումների բացահայտման գործիքները։ Անդրադարձել ենք նաև միջազգային փորձին ու ոլորտում առկա մարտահրավերներին։
Արժևորել եմ վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու, ռիսկերը ժամանակին գնահատելու, ինչպես նաև ոլորտի զարգացումներին համահունչ վերահսկողական մեխանիզմները կատարելագործելու հնարավորությունները»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր