211652_close_icon
views-count35007 դիտում article-date 15:44 26-10-2018

Գյումրիում 68-ամյա վարորդը ПАЗ մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին. վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետ փողոցի բնակիչ՝ 68-ամյա Լևոն Սարգսյանը Ջիվանի փողոցում իր վարած ПАЗ մակնիշի 2097 Լ համարանիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչ՝ 61-ամյա Գագիկ Ժամկոչյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, սակայն հիվանդանոցից Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն տեղեկացրել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ինչի համար էլ Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շահեն Իկիլիկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր