211652_close_icon
views-count43462 դիտում article-date 11:10 08-12-2023

Վրաերթ՝ Շիրակի մարզում. Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին. երեխային հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գայանե Պ.-ն իր վարած Infinity մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում՝ Վ. Սարգսյան 30 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա Նադեժդա Գ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ կժամաներ շտապօգնությունը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Մուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր