Քաղաքական անգիտությունի՞ց, թե ինչ-որ դիտավորությամբ՝ Ալիևի ասածը դե ֆակտո իմաստային տրամաբանությամբ կրկնում է Հայաստանի կառավարող ուժի պատգամավորը․ Հակոբ Բադալյան
Քաղաքական անհամարժեքության վտանգավոր արշա՞վ, թե՞ չարամիտ դիտավորություն։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«ՔՊ–ական պտգամավորը հայտարարում է, թե գիտե՞ք քանի տարի են գերությունից վերադարձի սպասել Երկրորդ աշխարհամարտի ճապոնացի եւ գերմանացի գերիները, ու ինքն էլ պատասխանում՝ տասը տարի։
Իսկ այս մասին նա խոսում է, հիշատակելով Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին՝ Արցախի ռազմա–քաղաքական ղեկավարությանը, նաեւ այլ զինվորների ու քաղաքացիների, որոնք առ այսօր պահվում են Ադրբեջանում։
Անպատկերացնելի է այս հայտարարության քաղաքական անմեղսունակության, կամ պարզապես չարամտության աստիճանը։ Որովհետեւ, Բաքվում պահվող պատանդառված մեր հայրենակիցներին Երկրորդ աշխարհամարտի գերմանացի ու ճապոնացի գերիների հետ համեմատելը նույնն է, որ Արցախն ու Հայաստանը համեմատես ֆաշիստական Գերմանիայի կամ միլիտարիստական Ճապոնիայի հետ։
Ի դեպ, դա մի բան է, որն առ այսօր արել է միայն Իլհամ Ալիեւը։ Հիշո՞ւմ եք նրա հայտնի հարցազրույցը, որտեղ նա նենգափոխելով իրականությունը, զոհին ներկայացնելով հանցագործ, նշում էր, թե Արցախի ռազմա–քաղաքական ղեկավարության արածը ավելի վատն է, քան ֆաշիզմը։ Բառացի չեմ մեջբերում, բայց դա էր նրա ասածը։
Եվ հիմա, կամա, թե ակամա, քաղաքական անգիտությունից եւ քաղաքական անմեղսունակությունից, թե ինչ որ դիտավորությամբ, նրա ասածը դե ֆակտո իմաստային տրամաբանությամբ կրկնում է Հայաստանի կառավարող ուժի պատգամավորը։
Գերմանացի ու ճապոնացի գերիները կարող էին մնալ այդ վիճակում նույնիսկ 110 տարի, որովհետեւ նրանք կռվել են ֆաշիզմի շարքերում։ Հայ զինվորը, արցախցիները, Արցախի ռազմա–քաղաքական ղեկավարությունը կռվել են միայն ու միայն սեփական հայրենիքում, սեփական տանը՝ հազարամյակներով իր պապերին պատկանած հողում ազատ ապրելու իրավունքի համար, եւ կռվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը փորձել է նրանց ագրեսիայով հեռացնել հարազատ տնից»,-գրել է նա։