211652_close_icon
views-count994 դիտում article-date 20:45 05-10-2026

Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը իր ներքին տրամաբանությամբ կլինի ամենակոշտերից մեկը․ Հակոբ Բադալյան

Արարատ Միրզոյանն Իրանում հանդիպել է խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի հետ։ Ղալիբաֆն ըստ էության Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է։ Հետեւաբար, պետք է եզրակացնել, որ Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը ըստ էության իր ներքին տրամաբանությամբ կլինի ամենակոշտերից մեկը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Միեւնույն ժամանակ, Ղալիբաֆը նաեւ Նահանգների հետ բանակցողն էր Իսլամաբադում, որտեղ ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Վենսը։ Իսլամաբադի պրոցեսը Իսրայելին կարծես թե հաջողվեց տապալել, կամ առնվազն՝ կազմալուծել։ Իսկ այս օրերին Երեւանում էին հավաքվել Նահանգների վարչակազմում Իսրայելի գլխավոր լոբբիստները, մոլեռանդ լոբբիստներն ու նվիրյալները՝ Ազգային աղոթքի նախաճաշի առիթով։

Սա անկասկած իր «նյարդը» թողնելու էր թե Միրզոյանի իրանյան այցի հանդեպ ընդհանրապես, թե Ղալիբաֆի հետ հանդիպման մթնոլորտի վրա մասնավորապես։

Միեւնույն ժամանակ, Երեւան եկած շրջանակը ԱՄՆ նախագահի 2028 թվականի ընտրությանը Ջեյ Դի Վենսի՝ կաթոլիկ Դի Վենսի առաջադրման գլխավոր հակառակորդն է»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր