211652_close_icon
views-count388 դիտում article-date 15:10 13-08-2026

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում ցորեն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 20 վագոն ցորեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ցորենով բեռնված 20 վագոնից բաղկացած երկաթուղային շարժակազմը ճանապարհվում է Բիլաջարի կայարանից։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 8 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ։

Նմանատիպ նյութեր