211652_close_icon
views-count916 դիտում article-date 18:38 11-08-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Պռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ օտարերկրացի մոտոցիկլավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարեգին Հակոբյանը և Նարեկ Ավետիսյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Յուրա Պապյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մոտոցիկլավարի և ուղևորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր