211652_close_icon
views-count1312 դիտում article-date 11:54 11-08-2026

Աշխատելաոճս այլ է լինելու, թույլ չեմ տալու ԱԺ-ի ամբիոնից ընդդիմադիր պատգամավորները մատնանշեն խնդիր և իրենց առաքելությունը համարեն ավարտված. Վիլեն Գաբրիելյան

Իմ աշխատելաոճը բավականին այլ է լինելու, ես թույլ չեմ տալու, որ ԱԺ-ի ամբիոնից՝ մասնավորապես ընդդիմադիր պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և իրենց առաքելությունը համարեն ավարտված: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Վիլեն Գաբրիելյանը:

«Առաքելությունը դրանով չի ավարտվելու, իրար հետ ճիշտ մատնանշման պարագայում հետևողական աշխատելու ենք այդ խնդիրների լուծման համար: Իրար հետ ենք գնալու այդ խնդիրների լուծմանը, դուք դրանով օգնելու եք ոչ թե ՔՊ-ին, այլ ՀՀ քաղաքացիներին և քաղաքական առումով նպաստելու եք ձեր առաջխաղացմանը, այս ամբիոնից հնարավորինս հնչելու են ստույգ խոսքեր և տվյալներ:

Անկախ իմ անձնական վերաբերմունքից մարդու հանդեպ, քաղաքական գործընթացի մեջ ես պարտավոր եմ լսել մարդուն, որովհետև չեմ բացառում, որ անկախ իմ անձնական վերաբերմունքից, իր ասելիքի մեջ կարող է լինել ճշմարտության հատիկ»,- նշել է Գաբրիելյանը:

Նմանատիպ նյութեր