211652_close_icon
views-count5369 դիտում article-date 16:34 16-06-2019

Ես ինձ տեսնում եմ ՔՊ վարչության նախագահի պաշտոնում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Factor.am

[url=https://factor.am/160304.html?fbclid=IwAR1I38-UD0ZQFy3q2bcEhTmBM8Y-JUU6u0H_lY1dD2PbuA7WD_gATQC2zTs]Factor.am[/url]-ը գրում է. Ես ոստիկանության համակարգի էությունը և բնույթը շատ լավ պատկերացնում եմ, և պատկերացնում եմ, թե ինչպիսին պետք է լինի ոստիկանությունը ՀՀ-ում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական, վարչության անդամի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը, որը ֆեյսբուքյան օգտատերերին հայտնի է «Նավակ Ճողող» անվամբ: Հիշեցնենք, նա օրերս հավակնոտ հայտարարություն էր արել, որ իրեն պատկերացնում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում: Այսօր Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեցին՝ Ոստիկանության աշխատանքը չի բավարարում իրեն, որ նման հայտարարություն է արել: «Ոստիկանության աշխատանքը չի կարող բավարարել, քանի որ բազմաթիվ թերություններ կան: Հույս ունենք, որ այդ համակարգն ավելի լավ կսկսի աշխատել, ավելի արդյունավետ»: Դիտարկմանը Վալերի Օսիպյանից դժգոհություններ կան, քանի որ նա նախկինում այս իշխանության ներկայացուցիչների իրավունքներ է ոտնահարել, Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ խնդիրն անձերի մեջ չէ: «Խնդիրը համակարգային մտածելակերպի մեջ է, որովհետև ՀՀ ոստիկանությունն այս նոր իրավիճակին չի կարողացել հարմարվել, նոր Հայաստանի ոճին, մտածելակերպին»: Մանրամասներն՝ [url=https://factor.am/160304.html?fbclid=IwAR1I38-UD0ZQFy3q2bcEhTmBM8Y-JUU6u0H_lY1dD2PbuA7WD_gATQC2zTs]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր