211652_close_icon
views-count17730 դիտում article-date 09:17 11-11-2015

Վայոց ձորի մարզպետը ամեն օր այն ճանապարհով է գնում ախատանքի, որտեղ ստեղծվել է աղբի բուրգ, ուր տիրում է գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 11-ին, Վայոց Ձորի մարզի Եցեգնաձոր-Վայք ավտոճանապարհին կարող ես հանդիպել նոր ստեղծվող աղբի բուրգի: Անհայտ անձը կամ անձինք նշված հատվածում լցրել են մեծ քանակի կենցաղային աղբ և այդ հատվածում ամբողջովին տիրում է գարշահոտություն: Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Վայքից Եղեգնաձոր ամեն օր վաղ առավոտյան այցելում է աշխատանքի և երեկոյան վերադառնում տուն: Մի՞ թե մարզպետը չի նկատում, որ հենց գլխավոր ճանապարհին ստեղծվում է աղբի բուրգը` ինչը վտանգավոր և հղի է այն հանգամանքով, որ այդ հատվածը կարող է դառնալ խոլերայի օջախ: Ի դեպ` երեկ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած գյուղական համայնքների 5-րդ համաժողովին մասնակցելու համար կառավարության շատ անդամներ, քաղաքապետեր ու մարզպետներ անցել են այդ հատվածով և, երևի, իրենց երկաթյա նժույգների մգեցված ապակիներն են եղել պատճառը, որ չեն նկատել հսկայական աղբաբուրգը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Վայոց Ձորի մարզպետրաանը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և աղբի բուրգը կվերացնի: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր