211652_close_icon
views-count2296 դիտում article-date 21:24 21-06-2026

«ARM Construct» ՍՊԸ-ի սեյսմակայուն ու ժամանակակից լուծումներով բազմաբնակարանային շենքում, որին ժողովուրդն արդեն տվել է «Բելի դոմ» անունը, բնակարանուտ էր․ բնակիչները նշում էին, որ «ARM Construct»-ը ապացուցեց, որ գործի մարդ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հունիսի 20-ին, Երևանում տեղի ունեցավ «ARM Construct» ՍՊԸ-ի կողմից կառուցված բնակելի համալիրի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր տոնական մթնոլորտում և համախմբել էր բնակիչներին, գործընկերներին ու ոլորտի ներկայացուցիչներին։

Բացման խորհրդանշական ազդարարմանը նախորդեց հետաքրքիր ավիացիոն ներկայացում, իսկ հյուրերի համար կազմակերպվել էր ընդունելություն՝ համալիրի տանիքում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նորակառույցը տեղակայված է Երևանի հյուսիսարևելյան հատվածում՝ բարձրադիր գոտում, Միկոյան 2/1 հասցեում, որտեղ համադրվում են մաքուր օդը, հանգիստ միջավայրը և քաղաքի գեղեցիկ համայնապատկերները։

Նախագծի հեղինակների խոսքով՝ նպատակն է եղել ստեղծել ոչ միայն բնակարանային ֆոնդ, այլև լիարժեք բնակելի միջավայր, որը կբավարարի ժամանակակից ընտանիքների առօրյա պահանջները։

Համալիրի տարածքում առանձնացված են հանգստի և ժամանցի տարբեր հատվածներ՝ կանաչ գոտիներ, մանկական խաղահրապարակներ, բացօթյա սպորտային հարթակներ և խորովածի համար նախատեսված տարածքներ։ Բնակիչների առօրյան ավելի հարմարավետ դարձնելու նպատակով տեղում գործում են նաև տարբեր ծառայություններ և առևտրային կետեր։

Նախագծի ճարտարապետական լուծումները միտված են ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ ֆունկցիոնալության ապահովմանը։ Ընդհանուր օգտագործման տարածքներում կիրառվել են ժամանակակից մոտեցումներ, իսկ բնակարանները նախագծվել են հարմարավետության և արդյունավետ տարածքային կազմակերպման սկզբունքներով։

Կառուցապատողի ներկայացուցիչները միջոցառման ընթացքում նշեցին, որ բնակելի համալիրների ստեղծման իրենց պատկերացումն այսօր դուրս է գալիս սովորական շինարարության շրջանակներից։ Նրանց համոզմամբ՝ առաջնայինը մարդկանց համար անվտանգ, բարեկարգ և երկարաժամկետ արժեք ստեղծող միջավայր ձևավորելն է։

Բացման ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին այն մասնագետներին ու կազմակերպություններին, որոնք ներգրավված են եղել նախագծի իրականացման տարբեր փուլերում։ Բնակիչները ստացան նաև իրենց բնակարաններին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը։

Ընկերության տնօրինությունը՝ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ, ներկայացրեց նաև առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ նախատեսվում են նոր կառուցապատման նախագծեր ինչպես Երևանի տարբեր վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում։ Նրանց խոսքով՝ ներկայումս արդեն ընթանում են մի շարք նոր համալիրների նախագծման և նախապատրաստական աշխատանքներ, որոնք առաջիկա տարիներին կհամալրեն Հայաստանի բնակարանաշինական շուկան։

Նախագծի հեղինակները վստահ են, որ ժամանակակից բնակելի համալիրը պետք է համատեղի որակյալ շինարարությունը, զարգացած ենթակառուցվածքները և բնակիչների համար հարմարավետ կենսապայմանները՝ ձևավորելով նոր մշակույթ քաղաքաշինության ոլորտում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ այն, որ վերջին տարիներին մայրաքաղաքում նորակառույց շենքերը իրենց ճարտարապետական ոճով գեղեցկացնում են Երևանը՝ գաղտնիք չէ։ Նման ոճի շենքերի կառուցման մեջ Հանրապետությունում մեծ ճանաչում ու բարի համբավ է ձեռք բերել «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությունը, ինչի վառ ապացույցը այսօր, Արաբկիր վարչական շրջանում, Կոմիտասի պողոտայում՝ Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ շահագործման հանձնված և Կոմիտաս 60 հասցեում նորակառույց շենքի բնակիչներին բանալիների հանձնման հանդիսավոր արարողությունն էր։ 

Դեկտեմբերի 13-ին, ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի բակում ասեղ գցելու տեղ չկար։ Ելույթով և երախտիքի խոսքով հանդես եկավ «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Դավթյանը, ով շնորհակալություն հայտնեց շենքի շինարարությանը մասնակցած բոլոր անձանց, շնորհավորեց նաև բնակարանամուտ տոնողներին և բնակարաններից մեկի բանալիները իր ձեռքով փոխանցեց Հայաստանի ամենասիրված և ամենաճանաչված երգիչ Արկադի Դումիկյանին։

Էլ ինչ տոնական միջոցառում, որ իր երգով չփայլեր ճանաչված երգիչը։ Ա․ Դումիկյանը մի քանի կենդանի կատարումով հանդես եկավ, իսկ ներկաների համար օրը տոն դարձավ։ 

Տեղում բնակարանամուտ տոնողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ «Առանց չափազանցության, երբ շենքի հիմքերը դրվեցին, էդ օրվանից հավատացել ենք, որ մենք ունենալու ենք մեր սրտի բնակարանը։ Նույնիսկ մեր աչքի առաջ են կառուցապատողները Արաբկիրի համար արդեն այցեքարտ համարվող այս շենքում հարկ-հարկ ավելացրել մինչև տանիք։ Մեր աչքով ենք տեսել, թե ինչպիսի բծախնդիր, սրտացավ  մոտեցում են ցուցաբերել ամեն մի քարը դնելիս։ Մենք տեսել ենք ու ամենակարևորներից մեկը նաև այն է, որ և՛ որակն է տեղը, և՛ ճարտարապետական տեսքը, և՛ նույնիսկ խոստացված ժամկետներն են պահպանվել, ինչը այսօր մեր իրականությունում դժվար է։ Բայց «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության ողջ անձնակազմը ապացուցեց, որ իրենց համար կարևորը առաջին հերթին մեր՝ բնակարանատերերի կարծիքն է»։  

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Դ․ Դավթյանը 2023 թվականին նաև Ծաղկաձորում ծառատունկ էր կազմակերպել, որտեղ տնկվել էին ընդհանուր 1300 սոճի և 100 տույա տեսակի ծառեր։

Ծաղկաձորում նաև իր անվանական ծառն էր տնկել Ա․ Դումիկյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2023 թվականի ապրիլի 29-ին հանրապետությունում հայտարարվել էր համապետական ծառատունկ։

«Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանի նախաձեռնությամբ՝ Ծաղկաձոր համայնքում նախաձեռնվել էր աննախադեպ ծառատունկ:

Ծառատեսակների և տնկման տեղադիրքերի ընտրությունը կատարվել էր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի առաջարկությամբ: 
 
Նշել էինք, որ ընդհանուր թվով, Ծաղկաձոր համայնքում տնկվել էր 1400 ծառ՝ 1300 սոճի և 100 հատ տույա տեսակի ծառեր՝ նպատակ ունենալով էլ ավելի բարեկարգ տեսնել Ծաղկաձոր քաղաքը:

«Արմ Կոնստրակտ» ընկերության ներկայացուցիչները վստահեցրել էին, որ իրենց ընկերությունը որպես հանրային պատասխանատվության դրսևորում՝ անմասն չի մնալու մնայուն արժեքներ ստեղծելու սկզբունքից:

Ծառատունկի խորհուրդը ապրելու և ապրեցնելու գաղափարախոսությունն էր:

«Այս ծառերը, որ ավելանում են քաղաքում՝ պիտի կյանքի նոր սերմեր դառնան, և մենք պիտի մշտապես կարողանանք սեր ու ջերմություն տարածել միմյանց նկատմամբ», - իր խոսքում նշել էր Կեչառիս վանական համալիրի հոգևոր հովիվ Տ. Հարություն քհն Ծատուրյանը՝ իր օրհնությունը բաշխելով ներկաներին, ու բարի գործի նախաձեռնողներին ու կազմակերպիչներին:

Միջոցառման մասնակիցներից շատ-շատերը, որոնց մեջ կային մանկավարժներ, բժիշկներ, ինչպես նաև հայոց բանակի հետ սերտ կապեր ունեցող փորձագետներ, իրենց խոսքում անկեղծացել էին, որ «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանի ունեցած ավանդն ու ներդրումը, միշտ է պետք արժևորել ու գնահատել, քանի որ գործարար Դ. Դավթյանը այն եզակի անհատներից է, որ երբևէ չի բարձրաձայնել իր արած ազգանվեր ու հայանպաստ գործերի մասին, բայց կարևոր է բարձրաձայնել, որ նա իսկապես տարիներ շարունակ մեր ազգային արժեհամակարգի, բանակ-եկեղեցի կոնցեպտի ամրապնդման ջատագովներից է եղել, ով ցանակացած հայանպաստ ծրագրի իրագործման ճանապարհին չի խնայել ոչինչ:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր