211652_close_icon
views-count1240 դիտում article-date 19:30 22-07-2026

Գիշերը Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Գիշերը Վրաստանում 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «Новости Грузия»-ն։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամցխե-Ջավախեթիի շրջանում։

Դրանից առաջ՝ հուլիսի 21-ին, ժամը 20:40-ին, ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել Շիդա Քարթլիի շրջանում՝ Ախալգորի ավանից 23 կիլոմետր դեպի հյուսիս ընկած տարածքում։ Ցնցումների ուժգնությունը կազմել է 3․3 մագնիտուդ։

Տուժածների, փլուզումների կամ ենթակառուցվածքների վնասման մասին տեղեկություններ չեն ստացվել։

Նմանատիպ նյութեր