Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 29-ի երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը 21:26-ին: Ինչպես հայտնել են Իլյայի համալսարանի սեյսմիկ մոնիթորինգային կենտրոնից, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ադրբեջանական սահմանից 3 կմ հեռավորության վրա:
Ավերածություններ և տուժածներ չկան: Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Թբիլիսիում: Հիշեցնենք, որ Ադրբեջանում երեկ երեկոյան տեղի ունեցած 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել էր նաև Արցախում և Հայաստանի հյուսիսային շրջաններում: