Վրաստանում` Օնի քաղաքից յոթ կիլոմետր դեպի հարավ, 3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Кавказский узел-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քութայիսիից 68 կմ հարավ-արևելք: Օջախի խորությունը հինգ կիլոմետր է եղել:
Ինչպես հայտնում է աղբյուրը` զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չի հաղորդվում:
Նշենք, որ Թբիլիսիից էպիկենտրոնը հեռու է եղել 147 կմ: