«Վեոլիա ջուրը» բավականին օպերատիվորեն արձագանքեց հրապարակմանը. Արաբկիրի մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիկայով սկսեցին խմելու ջրի վթարված խողովակի նորոգումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ հուլիսի 18-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Ղափանցյան փողոցում, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով Արաբկիրի թաղապետարանի կողմից ասֆալտապատված հատվածում ասֆալտի տակից խմելու ջրի դուրս հոսելու վերաբերյալ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց «Վեոլիա ջուրն» օպերատիվորեն ժամանեց նշված վայր ու Արաբկիրի մասնաճյուղի աշխատակիցները սկսել են վնասված ջրախողովակի վերանորոգման աշխատանքները։
Այդ դեպքում «Վեոլիա ջուրը» բավականին արագ արձագանքեց խնդրին և հիմա արդեն փորձում են հայտնաբերել վնասված ջրախողովակի հատվածը, որպեսզի այն կամ փոխարինեն նոր խողովակով, կամ վերանորոգեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն 2 օր էր՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցում՝ մոտ 2 ամիս առաջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ ասֆալտապատված ճանապարհին, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով այն դուրս էր գալիս ու հոսում՝ անհարմարություններ պատճառելով վարորդներին ու հարևանությամբ բնակվող սեփական տների ու բազմաբնակարան շենքերի բնակիչներին։
Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հուլիսի 18-ի առավոտյան, նույն պատկերն էր, սակայն պատասխանատուները, տվյալ դեպքում՝ «Վեոլիա ջուր» ընկերությունն ու Արաբկիրի թաղապետարանը, ոչինչ չէին ձեռնարկում վթարը վերացնելու ուղղությամբ։ Մինչդեռ այդ ճանապարհն ամիսներ շարունակ եղել էր քանդած, վարորդների ու հետիոտների համար մի իսկական պատուհաս էր դարձել և միայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Արաբկիրի թաղապետարանը՝ թաղապետ Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ, իրականացրել էր ասֆալտապատում։
Բայց այսօր արդեն այս ասֆալտապատված վայրում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ասֆալտը ճաքել էր ու ջուրը դուրս էր գալիս։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի