Փոխադարձ հարվածներ. Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազայի ինքնաթիռների ապաստարաններին
ԱՄՆ-ն կրկին հարձակել է Իրանի վրա, Թեհրանը պատասխանել է հարվածներին՝ թիրախավորելով Մերձավոր Արևելքում գտնվող բազաները։
Իրանի բանակը հայտարարել է, որ «Սաեղեհ» գործողության տասնհինգերորդ փուլի շրջանակում իր կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բահրեյնում ԱՄՆ զինված ուժերի Շեյխ Իսա ավիաբազայի ինքնաթիռների ապաստարաններին և կայանատեղիներին, վառելիքի պահեստներին, ինչպես նաև բազայի տարածքում գտնվող մի շարք կապող կամուրջներին։
Կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ։ Tasnim-ի տվյալներով՝ Իրանի Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 8 մարդ։
ԻՀՊԿ-ն հայտնում է, որ երկու լցանավեր հրդեհվել են Հորմուզի նեղուցում ականապատված երթուղով նավարկելու փորձի ժամանակ։
Հաղորդվում է, որ նեղուցով անցնելու փորձ կատարող ևս 4 լցանավեր կանգնեցվել են հրթիռներով և ԱԹՍ-ներով։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է՝ եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս 2-3 օր, դրանք կվերածվեն լիարժեք հարձակողական գործողությունների։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է երկրի հարավում ամերիկյան MQ-9 Reaper ծանր անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Իրանական բանակը «Կայծակ» գործողության շրջանակում ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին: Հարձակման են ենթարկվել նաև Քուվեյթի մի քանի ռազմավարական կամուրջներ: Հորդանանում իրանական հրթիռները շրջանցել են Patriot համակարգերը և հարվածել ԱՄՆ ռազմական վառելիքի պահեստին: Հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Յանբու արդյունաբերական քաղաքը: Թեհրանը հայտարարել է, որ ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ «արհեստական բանականության կենտրոնը»:
Քուվեյթի ցամաքային զորքերի զինծառայողներ են տուժել երկրի ռազմական օբյեկտներին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով: Քուվեյթի ԱԳՆ-ն ընդգծել է իր իրավունքը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխանությունը պաշտպանելու և իր անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար՝ համաձայն միջազգային իրավունքի։