211652_close_icon
views-count1654 դիտում article-date 12:04 17-07-2026

Հերթական խարդախությունը՝ Արմավիրի մարզում. քաղաքացուն պատկանող «Ամիօ» բանկային քարտն օգտագործելով՝ նրանցից տարել են գումար և ձևակերպել վարկ

Հուլիսի 15-ին հերթական խարդախության դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Թ․ Ա․-ն և հայտնել, որ ինքը խարդախության զոհ է դարձել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժին հրավիրված Թ․ Ա․-ն համայնքային ոստիկանին հայտնել է, որ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 28-ամյա Ս․ Վ․-ն իր վստահությունը չարաշահելու եղանակով 3 օր առաջ իրեն պատկանող «Ամիօ» բանկային քարտից կանխիկացրել է գումար, իսկ հուլիսի 13-ին Հայաստանում գործող վարկային կազմակերպությունից իր անվամբ ձևակերպել է վարկ, ինչի համար իրեն պատճառվել է նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր