Համակարգչային հափշտակության դեպք՝ Երևանում. Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի աշխատակցին պատկանող «Ամիօ» բանկի բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Ս.-ն և հայտնել, որ իր նկատմամբ իրականացվել է համակարգչային հափշտակություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավանի ոստիկաններին այնուհետև քաղաքացին հայտնել է, որ հուլիսի 11-ին չվճարված տուգանքի վերաբերյալ հաղորդագրություն է ստացել հեռախոսին, որում նշված հաշվեհամարին բջջային հեռախոսին կցված իր «Ամիօ» բանկի քարտային հաշվեհամարից գումար է փոխանցել, ապա կարճ ժամանակ անց անհայտ անձը համակարգչային տեխնիկայի գործադրմամբ իր վերոնշված հաշվեհամարից տարել է խոշոր չափի գումար։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի աշխատակից է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։