211652_close_icon
views-count379 դիտում article-date 21:50 15-07-2026

Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում

Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում, հաղորդվում է, որ զոհեր չկան։

Միջադեպը տեղի է ունեցել իրանական Բենդեր Աբբաս նավահանգստի մոտ գտնվող ջրային տարածքում, հայտնում են ԶԼՄ-ները:
Նավը կիսվել է և մասամբ անցել ջրի տակ։ Անձնակազմի 23 անդամներին փրկել և տարհանել են Քեշմ կղզի։

1994 թվականին կառուցված նավը վնասվել է՝ կորպուսում առաջացած ճեղքի հետևանքով, ինչի պատճառով ջուր է սկսել լցվել ներս։ Այնուհետև նավը կիսվել է երկու մասի և սուզվել։

Վարկածներից մեկի համաձայն՝ բեռնանավը բախվել է մեկ այլ նավի, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ պայթել է ծովում լողացող ականի վրա։

Նմանատիպ նյութեր