211652_close_icon
views-count298 դիտում article-date 17:15 14-07-2026

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից:

Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը. համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD):

Ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին:

Նմանատիպ նյութեր