211652_close_icon
views-count436 դիտում article-date 20:56 10-07-2026

ԱՄՆ-ն և Իրանը կարող են բանակցություններ վարել հաջորդ շաբաթ. աղբյուր

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրին։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է հաջորդ շաբաթ, հնարավոր է՝ Շվեյցարիայում», - նշել է հրատարակությունը։

Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով տարածաշրջանի աղբյուրներին, հաղորդել էր, որ Պակիստանը և Կատարը փորձում են ԱՄՆ-ին և Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության վերջին սրացումից հետո։

 

Նմանատիպ նյութեր