Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հաջորդ շաբաթ. աղբյուր
                        Հաջորդ շաբաթ Փարիզում կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբվանդյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրից:
Հանդիպմանը քննարկվելու է ղարաբաղյա հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: 
Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբաի համանախագահները:
Երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերին, որտեղ կողմերի միջև հակամարտության կարգավորմանն շուրջ երկխոսությունը  շարունակելու որոշում կայացվեց:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

