Հովհաննես Իշխանյանը սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործընթացի մեկնարկը հիմնավորում է ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով․ Aravot.am
Aravot.am -ը գրում է՝
« Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում խոսելով վերջին շրջանում թափ հավաքող քաղաքական ձերբակալությունների, մասնավորապես, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան իրավապահների ներխուժելու եւ նրան կալանավորելու մասին՝ ասաց. «Թեմաները շատ են, բերման ենթարկվածները շատ են, քաղհալածյալները շատ են, դավաճանությունը շատ է։
Տեղի է ունենում բռնապետական համակարգի ամրապնդում, որտեղ բոլորի քաղաքական իրավունքները հալածված են։ Ես չեմ զարմանա, որ արդեն գոյություն ւոնի 37 թվականի НКВД-ի իջեցված 0047 հրամանը, որով հանձնարարվում էր գնդակահարել, աքսորել, սիբիրներ ուղարկել «պետության թշնամիներին, հակահեղափոխական տարրերին»։ Չեմ զարմանա, եթե հենց հիմա նման ցեղասպանական հրաման գոյություն ունի, որը մենք բացահայտելու ենք տարիներ անց։
Արեգնազի, նրա պայքարի համար, վստահ եմ, սա շատ մեծ խնդիր չի լինելու, իսկ նրա ընտանիքին ուժ ու կորով եմ մաղթում։ Այսօր դիմադրության գործիչներին պատանդ վերցնելու, առեւանգելու նպատակը Հայաստանը Թուրքիային ձուլելը եւ սահմանադրական հանրաքվեն կեղծիքներով անցկացնելն է»,- ասաց բանախոսը։
Հովհաննես Իշխանյանը սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործընթացի մեկնարկը հիմնավորում է արդեն այսօր հիմնական քաղաքական ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով։ »