211652_close_icon
views-count6538 դիտում article-date 09:23 15-11-2021

«Հասկացա՝ այն, ինչ այսպես կոչված իշխանությունը արեց մեր երկրի հետ, ես էլ իմ գործիքներով՝ մոնտաժով անելու եմ նրանց հետ այն, ինչ ուզեմ». Հովհաննես Իշխանյանը՝ «Մարդ էղի» ֆիլմի մասին. aravot.am

aravot.am-ը գրում է. «Երբ սկսեցի ֆիլմի վրա աշխատել, ընթացքում հասկացա՝ այն, ինչ այսպես կոչված իշխանությունը արեց մեր երկրի հետ, ես էլ ներդնելու եմ իմ գործիքները, իմ մոնտաժով անելու եմ նրանց հետ այն, ինչ ուզեմ»,- ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնում «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի «Մարդ էղի» վավերագրական նոր ֆիլմի ցուցադրությունից առաջ իր ելույթում նշեց ֆիլմի հեղինակ Հովհաննես Իշխանյանը:

23 րոպե տևողությամբ «Մարդ էղի» վավերագրական սարսափ ֆիլմը Ն․ Փաշինյանի տեսաարխիվների և նրա «Երկրի հակառակ կողմը» գրքի համադրությունն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են նրա արտահայտությունները մարգարեանում՝ Հայաստանը մխրճելով աղետի մեջ։

Ֆիլմը պատկերների և ձայների խեղման ու տարաիմաստավորման միջոցով ներկայացնում է դավաճանության, ողբերգության ծրագրումը և համայն հայության անհաղթահարելի տագնապը։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր