Ապահովեք իմ և իմ առաջին խմբի հաշմանդամ հոր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և կանխեք մեր նկատմամբ հետագա ճնշումները. լրագրող Էմմա Մանուկյանի բաց նամակը՝ ՆԳ նախարարին և գլխավոր դատախազին
ՀՀ քաղաքացի, ՀՀ Ժուռնալիստների միության անդամ, լրագրող Էմմա Մանուկյանի
ԲԱՑ ՆԱՄԱԿԸ
ՀՀ ներքին գործերի նախարար տիկին Արփինե Սարգսյանին
ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին
Հարգելի՛ տիկնայք,
Սույն բաց նամակով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում իմ և իմ ընտանիքի նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող իրավունքների խախտումների, ինչպես նաև ոստիկանության անգործության և ոչ պատշաճ ծառայողական վարքագծի վրա՝ պահանջելով Ձեր անհապաղ և անձնական միջամտությունը։
2026 թվականի հուլիսի 4-ին զանգահարել եմ «112» ծառայություն և հայտնել, որ Արմենակյան փողոց 113/3 հասցեում բնակվող Արմեն Սահակյանը իմ տան միակ պատուհանի անմիջապես դիմաց տեղադրում է մուգ պաստառներ՝ զրկելով ինձ և իմ առաջին խմբի հաշմանդամ հորը բնական արևի լույսից և խախտելով մեր բնականոն կենսապայմանները։
Երբ հայրս փորձել է կանխել այդ գործողությունը, Արմեն Սահակյանի կողմից նրա հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, փորձ է կատարվել մուրճով հարվածել նրա ձեռքերին, ինչպես նաև նրան սադրել են դուրս գալ տնից՝ վիճաբանություն և ընդհարում հրահրելու նպատակով։ Ավելի ծանր հետևանքները կանխվել են միայն իմ միջամտության շնորհիվ։
Չնայած իմ ահազանգին՝ ոստիկանության ծառայողները դեպքի վայր են ժամանել միայն շուրջ մեկ ժամ անց։ Նրանք չեն ընդունել իմ հաղորդումը, չեն արձանագրել կատարվածը, չեն ձեռնարկել որևէ իրավական միջոց և հեռացել են՝ հայտարարելով. «Իր սեփական տարածքն է, ինչ ուզում է՝ նա կարող է անել»։ Փաստացի այս հայտարարությամբ նրանք արդարացրել են իմ և իմ ընտանիքի իրավունքների խախտումը։ Երբ հայտնել եմ, որ դիմելու եմ ՀՀ ներքին գործերի նախարար տիկին Ա.Սարգսյանին, ստացել եմ հետևյալ պատասխանը. «գնա ում ուզում ես՝ դիմիր»։ Նման վերաբերմունքը բացահայտ անհարգալից է, անթույլատրելի և անհամատեղելի է ոստիկանության ծառայողի կոչման հետ։
Սա մեկանգամյա դեպք չէ։ Տարիներ շարունակ Արմեն Սահակյանի կողմից մեր ընտանիքը ենթարկվում է հոգեբանական ճնշումների, հետապնդման և շարունակական սադրանքների, մինչդեռ ոստիկանությանը ներկայացված բազմաթիվ հաղորդումները չեն ապահովել օրենքով երաշխավորված պաշտպանություն։
Հարկ եմ համարում նշել նաև, որ, իմ համոզմամբ, Արմեն և Նաիրա Սահակյանները կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ տիրացել են իմ հանգուցյալ պապիկին պատկանող տան և հողամասի սեփականությանը։ Փաստաթղթերի կեղծ լինելը հաստատվել է փորձագիտական եզրակացությամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը շուրջ չորս տարի է շարունակվում է՝ առանց վերջնական իրավական լուծման։ Միաժամանակ ՀՀ վարչական դատարանում քննվում է վարչական հայց՝ վիճարկվող սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու պահանջով։ Իմ համոզմամբ, հենց այս հանգամանքով է պայմանավորված մեր ընտանիքի նկատմամբ շարունակվող ճնշումն ու սադրանքները։
Բացի այդ, Արմեն Սահակյանը փողոցի հենասյուներին տեղադրել է տեսանկարահանող սարքեր, որոնցով, իմ համոզմամբ, հետևում և նկարահանում է իմ տան մուտքն ու ելքը։ Այդ հարցով նույնպես դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն ինձ հայտնել են, որ հենասյուների համար վճարում կատարելու հանգամանքը բավարար է դրանք տեղադրելու համար։ Կարծում եմ՝ նման մոտեցումը չի կարող արդարացնել քաղաքացիների անձնական կյանքի և անվտանգության հնարավոր խախտումները և պահանջում է իրավական գնահատական։
Պահանջում եմ.
Տալ իրավական գնահատական Արմեն Սահակյանի գործողություններին։
Անհապաղ միջոցներ ձեռնարկել իմ տան պատուհանի դիմաց տեղադրված պաստառների հեռացման ուղղությամբ։
Ստուգել տեսանկարահանող սարքերի տեղադրման և շահագործման օրինականությունը, իսկ խախտումների դեպքում ապահովել դրանց անհապաղ ապամոնտաժումը։
Նշանակել ծառայողական քննություն ոստիկանության Մարաշի բաժանմունքի այն ծառայողների գործողությունների և անգործության վերաբերյալ, որոնք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և ցուցաբերել են անթույլատրելի վերաբերմունք։
Ապահովել իմ և իմ առաջին խմբի հաշմանդամ հոր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և կանխել մեր նկատմամբ հետագա ճնշումները։
Հույս ունեմ, որ իմ դիմումը կքննվի օբյեկտիվ, բազմակողմանի և օրենքի պահանջներին լիովին համապատասխան, իսկ իմ և իմ ընտանիքի խախտված իրավունքները վերջապես կստանան արդյունավետ պաշտպանություն։