211652_close_icon
views-count442 դիտում article-date 10:55 03-07-2026

Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել

Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
 
Ծայրահեղ շոգից տուժած Նյու Յորքի քաղաքային իշխանությունները բնակիչներին տարբեր լեզուներով, տեղեկացնում են այն վայրերի մասին, որտեղ հնարավոր է զովանալ։
 
Չորեքշաբթի օրվանից քաղաքը հայտնվել է վտանգավոր շոգի ալիքի ազդեցության տակ։ Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև շաբաթ կարող է հասնել +44°C-ի։ Ներկայումս քաղաքում ջերմաչափերի ցուցմունքները մոտենում են +38°C-ի։ Աննոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ասֆալտը սկսել է հալվել։ Ճանապարհածածկույթն այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով։
 
Շոգի հետևանքները մեղմելու նպատակով քաղաքային իշխանությունները բացել են հատուկ «զովացման կենտրոններ»՝ օդորակիչներով ապահովված տարածքներ, որոնք գործում են գրադարաններում, համայնքային կենտրոններում և այլ հասարակական շենքերում։

Նմանատիպ նյութեր