Ծեծկռտուք և ավազակություն՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցնելով գցել են գետնին, բռնել ձեռքերը և տաբատի գրպանից հափշտակել գումար
Հունիսի 28-ին ծեծկռտուք և ավազակություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտա «Պարմա»-ի մոտ կողոպտել և ծեծի են ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Երևանի քրեական ոստիկաններին ՌԴ քաղաքացի 39-ամյա Մարկ Սլավիչը հայտնել է, որ հունիսի 28-ի ժամը 03։20-ի սահմաններում Կարապի լճի մոտ 3 հայ տղաներ հարձակվել են իր վրա, հարվածներ հասցնելով գցել են գետնին, բռնել իր ձեռքերը և տաբատի ձախ գրպանից հափշտակել 63 հազար դրամ գումար ու դիմել փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Մ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Ս․-ն և ձեռնարկում են միջոցառումներ նրանց և գողոնը հայտնաբերելու, ինչպես նաև մյուս անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։