41072 դիտում
12:00 12-06-2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դպրոցի 22-ամյա սանը դիմել է ոստիկանություն, որ իր տաբատի գրպանից գողացել են 1000 դոլար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 10-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Մկրտիչ Տեր-Մկրտչյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ինքը նկատել է, որ իր տաբատի գրպանից գողացել են իր մոտ եղած 1000 ԱՄՆ դոլարն ու 15 հազար դրամ գումարը։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերեն նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Տեր-Մկրտչյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դպրոցի սան է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9597 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին