211652_close_icon

Իհարկե, կպարգևատրես, որովհետև նրանք քո հրահանգով բռնել են քաղաքացու ձեռքերը, որպեսզի դու թքես քաղաքացու երեսին․ Ռուբեն Հակոբյան

views-count2305 դիտում article-date 15:00 03-07-2025
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կարդացի, որ ԱԺ նախագահ կոչվածը ՊՊԾ-ի աշխատակիցներին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։ 

Իհարկե, կպարգևատրես, որովհետեւ նրանք քո հրահանգով բռնել են քաղաքացու ձեռքերը, որպեսզի դու թքես քաղաքացու երեսին։ 

Իհարկե, կպարգեւատրես, որովհետեւ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող քաղաքական գործչին, ով իր խոսքում քննադատական ձեւակերպումներ է հնչեցնում նաեւ քո նման ազգադավ իշխանատենչի հասցեին, ՊՊԾ-ի ներկայացուցիչներին հրահանգում ես բռնությամբ դուրս հանել նրան ԱԺ-ից։

   Եւ էլի բազմաթիվ նման դեպքեր…

Հավատա, ոչ միշտ քո կողքին կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազ, ով իր մասնագիտության վրա ոտքերը մաքրելով՝ կարդարացնի քո հակաօրինական գարծողությունները։ Ինչ որ պահի հաստատ պատասխան տալու ես քո արած այս եւ բազմաթիվ այլ ստորությունների համար…

Հ.Գ. Նորից հիշեցի մեր ժամանակի լավագույն պոետներից մեկի՝ քեզ տված ճշգրիտ բնորոշումը, որ դու մեր օրենսդրական պատմության մեջ կմնաս որպես «թքող մոր թքող լակոտ»։

Եւ այսօր էլ, դիտելով ԱԺ-ում պահվածքդ, տեսնում եմ, թե ինչպես ես ոգեւորված վայելում քո այդ «պոետական» կարգավիճակը…

Նմանատիպ նյութեր