211652_close_icon
views-count2317 դիտում article-date 12:56 25-06-2026

Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին

Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են։ Պետք է հասկանանք՝ ինչ է դա նշանակում գործնականում, ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, մի օր արթնանան ու որոշումներ կայացնեն։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը։

«Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն՝ ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,- նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ ԵԱՏՄ-ի հետ շատ սերտ ու ակտիվ աշխատում են, այն կանխավարկածով չեն, որ անշրջելի բան է տեղի ունեցել, և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայեն։

«Համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր