211652_close_icon
views-count1309 դիտում article-date 11:28 24-06-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Բյուրեղավանում ծառն արմատից պոկվել ու ընկել է կայանված «Nissan»-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի «Բելգաս» ՍՊԸ-ի դիմաց ծառն արմատից պոկվել ու տապալվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ընկել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Ջուլիետտա Առուշանյանն ու Նարեկ Սահակյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր