Ֆրանսիայում թոշակառուն կարծել է, թե հեղափոխություն է սկսվել, և կրակել է ժանդարմների վրա
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էր-է-Լուար դեպարտամենտում հրացանով զինված 82-ամյա տղամարդը, համոզված լինելով, որ երկրում հեղափոխություն է սկսվել, և նախագահ Էմանուել Մակրոնը տապալվել է, վիրավորել է իր տուն ժամանած երկու ժանդարմների։ Այդ մասին հաղորդում է Figaro թերթը՝ հղում անելով Շարտրի դատախազությանը։
Հրապարակման համաձայն՝ շաբաթ օրը թոշակառուի կնոջ հաղորդումից հետո ժամանել են հինգ ժանդարմներ։ Տարեց զույգի դուստրը զգուշացրել է նրանց, որ հայրը այգում է։ ժանդարմները շարժվել են դեպի դեպքի վայր, որտեղ տղամարդը կրակ է բացել նրանց վրա։
«Նոժան-լե-Ռուտրու կոմունայի մոտ 82-ամյա տղամարդը, համոզված լինելով, որ նախագահը տապալվել է, վերցրել է հրացան և փամփուշտներ, ապա դուրս է եկել իր տնից՝ արտաբերելով այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «սա հեղափոխություն է» և «Մակրոնը տապալվել է»... Ոստիկանները զրույց են սկսել՝ զգուշորեն մոտենալով տարեց տղամարդուն։ Այդ պահին նա երեք կրակոց է արձակել նրանց ուղղությամբ։ Երկու ժանդարմ վիրավորվել են ոտքերից», - կիրակի օրը հաղորդել է թերթը։
Դատախազության տվյալներով՝ թոշակառուն, անվտանգության ուժերին վիրավորելուց հետո, պատասխան կրակից վիրավորվել է ձեռքերից և թաքնվել տան նկուղում։ «Հետագայում նա հանձնվել է իրավապահ մարմիններին։ Ժանդարմներին բժշկական օգնություն են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում», գրում է թերթը։