211652_close_icon
views-count553 դիտում article-date 18:38 20-06-2026

Կրասնոդարում 2 երիտասարդներ առևտրի կենտրոնում դանակով հարձակվել են մարդկանց վրա. կան զոհեր ու վիրավորներ

Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա, մասնավորապես՝ երեխաների խաղահրապարակն են փորձել գրոհել: Մեկ կին մահացել է, կան վիրավորներ։ Ըստ այլ տվյալների՝ կա երկու զոհ, հայտնում են ռուսական աղբյուրները:

Shot–ի տվյալով՝ հարձակվողների փախուստը կանխել են ականատեսները, այդ թվում՝ առևտրի կենտրոնի պահակը, որը ծանր վիրավորվել է։

Նշվում է, որ հարձակվողները ձերբակալվել են, նրանցից մեկը 19 տարեկան է։ Նա հայտարարել է, որ հոգնել էր կյանքից, ուզում էր ինքնասպան լինել, և ոչ մեկն իրեն չի վճարել մարդկանց վրա հարձակում գործելու համար:

Նմանատիպ նյութեր